Foto

Սևանը կրկին որպես «ջրի տարա» կծառայի. ոռոգման համար լճից ջուր կվերցնեն

Սա, երևի մեր կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից է: Այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ գործադիրի անդամները սկսեցին քննարկել Սևանա  Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու հարցը:

«Կառավարությունը մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է ոռոգման համակարգում, և մենք խնդիր ու քաղաքական դիրքորոշում ունեինք ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա, ու հարցերը լուծվեն առանց նման որոշման: Բայց քննարկումների  արդյունքում մեզ համար ակնհայտ դարձավ՝  կա որոշակի ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բավականին բարդ և փակուղային իրավիճակ ստեղծել, որը մյուս կողմից փակուղային է կառավարության համար կրկնակի, մի դեպքում՝ գյուղատնտեսության համար, մյուս դեպքում՝ այն քաղաքական համոզմունքի համատեքստում, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարա և, ցավոք, մեր ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում և մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանները ստանանք»,- իր խոսքում վարչապետը:

Նա ընդգծեց՝ ոռոգման համակարգում պետք է լինեն լրջագույն լուծումներ ու բացառվեն «ջրային մաֆիաները», եթե իհարկե կան դրանք:

Բայց ինչքան էլ ցավոտ էր հարցը, այն, այուամենայնիվ, դրական ելք ունեցավ, ու որոշվեց՝ լճից մինչև 40 մլն խմ լրացուցիչ  ջրառ իրականացնել: Կառավարությունը հարցի քննարկումը «փոխանցեց» Ազգային ժողովին: Պատգամավորներն օգոստոսի 28-ին Կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստի ժամանակ կքննարկեն Սևանա լճից հավելյալ ջրառ անելու հարցը:

Vestia.am