Մեծ Բրիտանիայի հիվանդանոցները և շտապ օգնության ծառայությունները զգուշացրել են, որ կարող են զրկվել դեղերից, եթե երկիրը դուրս գա ԵՄ-ի կազմից՝ առանց կոնկրետ ծրագրի, տեղեկացնում է «Газета»-ն:
Բժշկական ծառայությունների «NHS Providers» միավորումն իր գնահատականներն ուղարկել է Մեծ Բրիտանիայի առողջապահական ազգային ծառայությանը:
Միավորումը կարծում է, որ եթե Մեծ Բրիտանիայի իշխանությունները համաձայնության չհասնեն ԵՄ-ի հետ «Brexit»-ից հետո, դա կարող է բացասական հետևանք ունենալ երկրի բժշկական կենտրոններին հատկացվող դեղերի խմբաքանակի վրա: Բացի դա համաձայնության բացակայությունը կվնասի ԵՄ-ի այն քաղաքացիներին, ովքեր աշխատում են այդ ոլորտում Մեծ Բրիտանիայի տարածքում: