Foto

Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է Հունաստանի պարտքային ճգնաժամի ավարտի մասին

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ երկրի համար պարտքային ճգնաժամի 8-ամյա ոդիսականն ավարտվել է. Հունաստանը հասել է իր առաջ դրված նպատակներին և հետ չի վերադառնա, փոխանցում է «РИА Новости»-ն:

«Այսօր մեր հայրենիքի համար նոր, պատմական օր է: Կոշտ տնտեսության, անկման և սոցիալական կործանման հուշագրերը վերջապես ավարտվեցին: Մեր երկիրը վերականգնում է իր ճակատագիրն ու ապագան որոշելու իրավունքը՝ որպես նորմալ եվրոպական երկիր առանց որևէ օտարերկրյա հարկադրանքի, առանց որևէ շանտաժի, առանց մեր ազգի նոր զոհերի»,- ասել է Ցիպրասը: