Foto

Ջոկովիչը հաղթել է Ֆեդերերին

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ցինցինատիի «Մասթերս-1000» շարքի մրցաշարի եզրափակչում 6:4, 6:4 հաշվով հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:

1 ժամ 25 րոպե տևած հադիպման ընթացքում Ջոկովիչը թույլ է տվել 2 կրկնակի սխալ, 6 հնարավորից իրացրել 3 բրեյք-փոյնթ: Ֆեդերերի ակտիվում գրանցվել է 11 էյս, 4 կրկնակի սխալ, 1 բրեյք-փոյնթ:

Այս հաղթանակի շնորհիվ Նովակ Ջոկովիչը դարձավ առաջին թենիսիստը, ում հաջողվել է հաղթել «Մասթերս» շարքի բոլոր 9 մրցաշարերում: Սերբ թենիսիստի համար այս տիտղոսը կարիերայում 70-րդն է, իսկ ընթացիկ մրցաշրջանում երկրորդը` Ուիմբլդոնից հետո:

Vesti.am