Foto

Ֆուտբոլի առաջին տրանսգենդեր դատավորն աշխատում է Մեծ Բրիտանիայում

Անգլիացի ֆուտբոլի կիսապրոֆեսիոնալ դատավոր 46-ամյա Նիկ Կլարկը հայտարարել, որ այժմ իրեն պետք է անվանեն Լյուսի: Տրանսգենդեր դառնալու համար նրան աջակցել են կինն ու երկրի Ֆուտբլի ասոցիացիայի ղեկավարները, հայտնում է «Mirror»-ը: Նորահայտ կնոջ խոսքով, միակ խնդիրն այն է, որ կարող են լինել ֆուտբոլի ագրեսիվ երկրպագուներ և նրանց ռեակցիան ինքը կիմանա մոտակա ֆուտբոլային հանդիպման ժամանակ:

«Ես ողջ կյանքիս ընթացքում դա գաղտնի եմ պահել: Հասկանում եմ մարդկանց, ովքեր մի քիչ կապշեն, երբ ես վազեմ խաղադաշտ: Բայց ես նույն մարդն եմ, ուղղակի մի փոքր այլ տեսք ունեմ: Ես ուզում եմ ոգեշնչել նաև մյուսներին, որպեսզի լինեն այն, ինչ կան»,-ասել է Լյուսին:

Կլարկի կինն իմացել է, որ Լյուսին կին է, ով ապրում է տղամարդու մարմնում: Նրանք ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երեք երեխա: Լյուսին ու Ավրիլը կարծում են, որ իրենց զույգն ունենալու է պայծառ ապագա:

Vesti.am