Երկուշաբթի՝ օգոստոսի 20-ին լրանում է Հունաստանին տրամադրվող ֆինանսական օգնության երրորդ փաթեթի գործողության ժամկետը։ Եվրախմբի ղեկավար Մարիո Չենտերոն հայտարարել է, որ 2010 թվականից Հունաստանն առաջին անգամ բարեփոխումների և տնտեսական կուրսի շնորհիվ կայունացել է, փոխանցում է «DW»-ն։
Հետագայում Ալեքսիս Ցիպրասի կառավարությունը մտադիր է ինքնուրույն միջոցներ ներգրավվել կապիտալի շուկայում, սակայն Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը գերմանական Bild թերթի հետ հարցազրույցում քննադատել է երկրում ներկա դրությունը․
«Հունաստանը կանգնած է նույն կետում, այն նույն սև փոսում, և օր օրի ավելի է դրա մեջ խորանում, այդ թվում այն պատճառով, որ վարկատուների հրահանգները խոչընդոտում են ներդրումներին և սպառմանը», - նշել է նա՝ հավելելով, որ Հունաստանի պետական պարտքը չի նվազել, այլ աճել է։
Vesti.am









