Foto

«Ռեալը» հաղթանակով մեկնարկեց Իսպանիայի 2018-19 թթ․ առաջնությունում

Մադրիդի «Ռեալը» հաղթանակով մեկնարկեց Իսպանիայի 2018-19թթ․ առաջնությունում։

Առաջին տուրում «սերուցքայինները» հյուրընկալեցին «Խետաֆեին» և առավելության հասան 2։0 հաշվով։ Հաշիվը բացվեց 20-րդ րոպեին․ հյուրերի դարպասապահ Դավիդ Սորիան Գարեթ Բեյլի եզրից կատարած փոխանցումը հետ մղեց Դանի Կարվախալի ուղղությամբ, իսկ իսպանացի պաշտպանը գլխի հարվածով դարձավ գոլի հեղինակ։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Մարկո Ասենսիոն օգտվեց Դակոնամ Դյենեի անփույթ խաղից և գնդակը հասցեագրեց Գարեթ Բեյլին, ով էլ դիպուկ հարվածով ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։

Vesti.am