Foto

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,65 դոլարով՝ հասնելով մինչև 71,86 դոլար մեկ բարելի դիմաց:
«WTI» տեսակի նավթի սեպտեբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  աճել է 0,45 դոլարով և կազմում 65.91 դոլար մեկ բարելի դիմաց:
Vesti.am