Թուրքական խոշոր վաճառողները հրաժարվել են «Apple» ընկերության սմարթֆոնների վաճառքից՝ երկրի նախագահ Էրդողանի այն կոչից հետո, որ պետք է բոյկոտել ամերիկյան էլեկտրոնիկան:
«Hürriyet»-ի փոխանցմամբ, Թուրքիայի խոշորագույն «Dogubank» առևտրային հարթակը չեղարկել է «iPhone»-ից շուրջ 50 մլն դոլարի պատվեր: Հեռախոսները պետք է Թուրքիայում լինեին հոկտմբեր-նոյեմբեր ամիսներին:
Մի քանի այլ ստամբուլյան ընկերություններ ու շուկաներ նույնպես հրաժարվել են «խնձորային» ընկերության արտադրանքից: Վաճառողները հրաժարվում են ոչ միայն սմարթֆոններից, այլ ողջ էլեկտրոնիկայից:
Ամերիկյան էլեկտրոնիկայի դեմ բոյկոտն սկսվել է ի պատասխան Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների:
Vesti.am









