Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները սկսել են կարգավորվել, Անկարան մտադիր է շարունակել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին բանակցությունները, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար
Մևլութ Չավուշօղլուն Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում ճգնաժամի ֆոնին, հայտնում է
«РИА Новости»-ն։
«ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն սկսել են կարգավորվել ավելի առողջ հիմքի վրա, մտադիր ենք շարունակել Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները։ Առաջիկա օրերին կկայանա Թուրքիայի ԱԳՆ պատվիրակության հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսի հետ։ Մտադիր ենք ակտիվացնել ԵՄ-ի հետ շփումները վիզայի ազատականացման հարցով»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում դեսպանների և միջազգային կազմակերպություններում Թուրքիայի մշտական ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ։
Vesti.am