Հեղինակավոր վերլուծաբանը պատմել է «Apple» ընկերության ծրագրերի մասին՝ կապված նոր ապրանքների ի հայտ գալու հետ:
Վերլուծաբանի խոսքով, AR ակնոցը և «Apple Car»-ը լրջորեն կազդեն ընկերության բաժնետոմսերի վրա: Ավտոմեքենան կթողարկվի 2023-2025 թվականների միջակայքում: Այս ապրանքների օգնությամբ «Apple» ընկերության կապիտալացումը կհասնի 2 տրիլիոն դոլար՝ ֆոնդային շուկայում, փոխանցում է «life.ru»-ն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ընկերության կապիտալացումը հասել է 1 տրիլիոնի: