Օգոստոսի 14-ին Ձեռնարկատիրության զարգացման ռուսական «Ես ձեռներեց եմ» հիմնադրամի վարչության նախագահ Ռոման Շամանովը, «Մազալտ գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Յան Սեփիաշվիլին և «World WIFI» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Իլյա Յաշինը Երևանում հանդիպել են ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ և քննարկել համագործակցության մի շարք հարցեր:
ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի և Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների ինտեգրման, ՏՏ ոլորտում ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծման, անվտանգության ապահովման ոլորտում լուծումների, ինչպես նաև պաշտպանության, արդյունաբերության և սոցիալական ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հարցեր:
Հանդիպումների ընթացքում հյուրերը ներկայացրել են իրենց գործունեությունը, Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները և պայմանավորվածություններ են ձեռք բերել առաջիկայում համատեղ կոնկրետ ծրագրեր և միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:
Ռուսաստանցի գործարարների պատվիրակությունը Երևանում է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ:














