Foto

Ռուս գենետիկները սովորել են կանխատեսել ապագա երեխայի արտաքինը

Ռուսական բժշկական-գենետիկական «Genotek» կենտրոնի գիտական աշխատողները մշակել են հատուկ մեթոդ, որը թույլ է տալիս կանխատեսել ապագա երեխայի արտաքինը՝ ծնողների գենետիկական տվյալներով: Տեխնոլոգիան կարող է պահանջված լինել արտամարմնային բեղմնավորման տարածման դեպքում, փոխանցում է «life.ru»-ն:
Ռուս գենետիկները կարողացել են ստեղծել յուրահատուկ ալգորիթմ, որը հաշվի է առնում 30 տարբեր գեների ազդեցությունը մարդու արտաքինի վրա և թույլ է տալիս մեծ հավանականությամբ կանխատեսել երեխայի ծնունդը կոնկրետ աչքերի, մազերի կամ մաշկի գույնով:
Vesti.am