Foto

Ռոքերը փառատոնի ժամանակ ելույթ է ունեցել «iPhone»-ի տեսք ունեցող կիթառով

Երաժիշտ Սթիգ Պեդերսենը Դանիայի Սկաններբորգ քաղաքում անցկացվող «Smukfest» փառատոնի ժամանակ  «iPhone»-ի տեսք ունեցող կիթառ է նվագել, փոխանցում է «life.ru»-ը:
 
Երաժշտական գործիքի վրա եղել է տեսախցիկ, որը նկարահանել է դահլիճում գտնվող հանդիսատեսին: Տեսանյութը երևացել է կիթառի վրայի  էկրանին:
 
Երաժիշտը միայն մեկ երգ է կատարել այդ կիթառով: Նշվում է, որ գործիքը բավական ծանր է եղել:
 
Պեդերսենը հայտնի է նրանով, որ հաճախ հանդես է գալիս յուրօրինակ տեսք ունեցող կիթառներով: Վերջերս, օրինակ, նա նվագել է հրթիռի տեսք ունեցող բաս-կիթառ։ 
 
Vesti.am