Բավարական ընկերությունը վերջերս հայտարարել է նոր սերնդի «BMW 3»-ի շնորհանդեսի մասին, ինչից հետո արդեն լրագրողներին հայտնի են դարձել որոշ մանրամասներ՝ կապված ավտոմեքենայի տեխնիկական տվյալների հետ:
«BMW 3»-ը բավարացիները հավաքելու են «CLAR» մոդուլային պլատֆորմի վրա: Ըստ «BMWBlog» պարբերականի տվյալների՝ նոր սեդանը համեմատած իր նախորդի հետ, «քաշը կգցի» միանգամից 55 կգ-ով: Հիշեցնենք, որ X3-ի ներկայիս սերունդը համարվում է իր սեգմենտի ամենաուժեղ ներկայացուցիչներից մեկը, որն ունի հրապուրիչ արտաքին՝ սպորտային էլեմենտներով, հարմարավետություն և շքեղություն համապատասխան գնով: Բնականաբար, նոր X3-ը պետք է ավելի կատարյալ լինի և գերազանցի նախորդին:Նշվում է, որ քրոսովերը կպահպանի իր չափերը:









