Foto

Յուվենտուսը հրաժարվել է Պյանիչին վաճառել Ռեալին 60 մլն եվրոյի դիմաց

[:am]

Թուրինի «Յուվենթուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն, ամենայն հավանականությամբ, կշարունակի հանդես գալ իտալական ակումբի կազմում` չնայած Մադրիդի «Ռեալի» կողմից հետաքրքրությանը:

Ինչպես հայտնում է «Football Italia»-ն, հղում կատարելով «Tuttosport-ին, «Ռեալը» բոսնիացի ֆուտբոլիստի համար «Յուվենթուսին» 60 մլն եվրո է առաջարկել:

Թուրինյան ակումբի ներկայացուցիչներն ուսումնասիրել են գործարքի պայմանները, սակայն մերժել են և Պյանիչի համար 100 մլն եվրո հրաժարագին են սահմանել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պյանիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:

Այդուհանդերձ, իտալական ԶԼՄ-ների հաղորդմամբ, բոսնիացի կիսապաշտպանը մոտ է «Յուվենթուսի» հետ նոր պայմանագիր կնքելուն: Նոր պայմանագրի համաձայն, որը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը, Պյանիչի աշխատավարձը 4,5 մլն եվրոյից կհասնի մինչև 6,5 մլն եվրո:

Vesti.am

[:]