Խոսելով կառավարության 100-օրյա գործունեության մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ընթացքում անմնացորդ պայքար է մղվել կոռուպցիայի դեմ, որը շարունակվելու է նույն կերպ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ անցած կարճ ժամանակահատվածում անապահով ընտանիքների համար նվազել են էլեկտրաէներգիայի և գազի սակագները, մենաշնորհների դեմ պայքարի արդյունքում նվազել են մի շարք ապրանքների գները:
Կուտակային կենսաթոշակային համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում բարձրացել է 207 հազար քաղաքացու աշխատավարձը, գյուղացիների վարկերի բոլոր տույժ-տուգանքները ներվել են, հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազել են և այլն:
«Հունիսին արձանագրվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որի ազդեցությունը մարդիկ դեռևս չեն զգում: Մեր խնդիրն այդ աճի մոդելն այնպես փոխելն է, որ դրա արդյունքները զգան նաև ՀՀ քաղաքացիները»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Vesti.am









