Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ռոհանին կոչ է արել կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղում կայուն հրադադար հաստատելու վրա և նշել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով: Այս մասին հայտնում է «IRNA» գործակալությունը:
Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է միավորվեն՝ ընդդեմ ահաբեկչության, ծայրահեղականության և բռնության՝ որպես ընդհանուր սպառնալիքի:
Vesti.am