Ամերիկյան «Apple» տեխնոլոգիական ընկերության նոր «iPhone» սմարթֆոնները կներկայացվեն սեպտեմբերին, սակայն դրանց առաջին լուսանկարներն արտահոսել են համացանց՝ թույլ տալով մոտավոր պատկերացում կազմել ներկայացվելիք նորույթների մասին:
«Daily Mail»-ի փոխանցմամբ, լուսանկարներն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է Բեն Գեսկինը: Նա ցույց է տվել 6.5 և 6.1 դյույմ անկյունագծերով նոր iPhone-ները, իսկ դրանց փոքրը սմարթֆոնի բյուջետային տարբերակն է:
Նշվում է, որ Գեսկինը վստահելի աղբյուր է, քանի որ նախկինում էլ նախքան Apple-ի այս կամ այն արտադրանքի շնորհանդեսը դրա իրական լուսանկարներն է հրապարակել:
Ոլորտի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ 6.1 դյույմանոց տարբերակը շատ նման կլինի iPhone X-ին, բայց կարժենա ավելի քիչ գումար՝ 799 դոլար:
Vesti.am











