Foto

Մեր քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին. Բալայան

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀԱՊԿ  գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործին:

«Մեր քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին  համաձայնագրի դրույթներին: ինչպես նշել էինք մեր տարածած հաղորդագրության մեջ, հայկական կողմն առաջարկել է  ՀԱՊԿ գործընկերներին սկսելու  գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը: Այս առնչությամբ ինտենսիվ քննարկումները շարունակվում են մեր գործընկերների հետ»,-նշեց նա:

Vesti.am