Անգլիայի պրեմիեր լիգայի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ իր թիմը պատրաստ է այս մրցաշրջանում պաշտպանել չեմպիոնական տիտղոսը։
ԱՊԼ-ում վերջին անգամ նման բան անել հաջողվել է Մանչեսթերի մյուս ակումբին 10 տարի առաջ։ Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» չեմպիոն է դարձել 2007/08 և 2008/09 մրցաշրջաններում։
Այդ փաստը Գվարդիոլան մեկնաբանել է այսպես․
«Այստեղ բոլոր թիմերը շատ ուժեղ են։ Անգամ մրցաշարային աղյուսակի վերջում տեղակայված թիմերը հիանալի են պաշտպանվում։ Մյուս առաջնություններում, որտեղ ես աշխատել եմ, այդպես չի եղել։ Վերջին 10 տարիներին ոչ մի թիմի չի հաջողվել անընդմեջ չեմպիոն դառնալ, քանի որ նման նվաճման հասնելը հեշտ չէ։ Բայց մենք ընդունում ենք այդ մարտահրավերը»։
[:]