Foto

Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեկնարկել է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստը՝ ընդունող կողմի՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախագահությամբ:

Նեղ կազմով նիստին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը: Ակնկալվում է, որ կքննարկվեն եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու խորացմանն ուղղված հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո կայցելի Կամսկի պուրակ, որտեղ ծաղիկներ կդնի Կոմիտասի հուշարձանին, այնուհետև կլինի նաև Էրմիտաժում: