Foto

Նոր ոսկյա «AirPods»-ն արժե 10 հազար դոլար

Ամերիկյան «Brikk» ընկերությունը ներկայացրել է «Apple AirPods» անլար ականջակալների երկու տարբերակ՝ ոսկյա պատյանով: Այդ մասին հայտնում է life.ru-ն:

Ընկերությունն առաջարկում է աքսեսուարի երկու տարբերակ: Առաջինը «Classic»-ն է, որի արժեքը կազմում է 4995 դոլար, իսկ երկրորդը «Deluxe»-ն է, որն արժե 9995 դոլար: Այդ ականջակալների սովորական տարբերակն արժե 160 դոլար:

Սա «Apple»-ի առաջին աքսեսուրը չէ, որ արտադրվել է «Brikk»-ի կողմից:

Vesti.am