Աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ «Facebook»-ի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը դուրս է մնացել «Bloomberg» հանդեսի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակի առաջատար եռյակից:
Ցուկերբերգը 3-րդ հորիզոնականից 6-րդում է հայտնվել, քանի որ նախօրեին «Facebook»-ի արժեթղթերի գնի կտրուկ անկման պատճառով մոտ 17 մլրդ դոլար է կորցրել:
«Ավելի վաղ «Bloomberg»-ը Ցուկերբերգի կարողությունը գնահատել էր 86.5 մլրդ դոլար, մինչդեռ հիմա նա ունի 70.6 մլրդ դոլար:
Vesti.am