Foto

«Samsung»-ը սմարթֆոնների համար չկոտրվող էկրան է ստեղծել

Հարավկորեական «Samsung» ընկերությունը բարեհաջող փորձարկել է սմարթֆոնների համար նախատեսված նոր, չկոտրվող «OLED» էկրաններ:

Նշվում է, որ նոր էկրաններում ապակու փոխարեն օգտագործվել է ամրացված պլաստիկե ծածկույթ:

«Samsung»-ի հեռահաղորդակցային ծառայության ղեկավար Հոյունգ Կիմը պատմել է, որ հրաշալի լուծում է, քանի որ չի կոտրվում, թեթև է, թափանցիկ, ամուր ու գրեթե չի տարբերվում ապակուց:

Փորձարկումների ժամանակ էկրանը գցել են 1.2 և 1.8 մ բարձրությունից: Բացի այդ, այն փորձարկվել է Ցելսիուսի սանդղակով 71 աստիճան շոգի ու 32 աստիճան ցրտի պայմաններում:

Vesti.am