Այսօր առավոտյան Բագրատաշենի սահմանային անցակետում հավաքված մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել` փակելով սահմանային անցակետի ճանապարհը:
Vesti.am-ի աղբյուրը հայտնում է, որ հավաքվածները դժգոհում են մաքսատան, մասնավորապես մաքսատան նորանշնակ պետ Արթուր Գասպարյանի աշխատելաոճից:
Հավաքվածները վստահեցրել են` եթե նախկինում կարողանում էին լեզու գտնել մաքսատան աշխատակիցների հետ ու ինչ-ինչ ապրանքներ առանց մաքսահարկ վճարելու տեղափոխել Հայաստան, ապա այժմ նույնիսկ օրենքով թույլատրված կարգով ապրանք տեղափոխելը խնդիր է առաջացնում:
Նշենք, որ Արթուր Գասպարյանը դեռևս նախորդ տարի ծեծել էր նոյեմբերյանի բնակիչներից մեկին ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:
Vesti.am









