ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։
Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ակնկալում եմ բոլոր կապանցիների աջակցությունը երկրում դրական փոփոխությունները մեր համայնք բերելու գործում»,-«Facebook»-յան իր էջում գրել է Նարեկ Ղահրամանյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցից հետո, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հրաժարականի դիմում էր ներկայացրել։