Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է կարիերայի գլխավոր սխալի մասին.
«Գլխավոր սխա՞լս, երևի այն է, որ 22 տարի մնացի «Արսենալում»: Ես պատկանում եմ այն մարդկանց շարքին, ովքեր չեն կարողանում նույն տեղում մնալ երկար ժամանակ, սակայն սիրում են մարտահրավերներ: Այդպես ստացվեց, որ այսքան ժամանակ ես սեփական մարտահրավերներիս զոհն էի դարձել»,-«Football.london»-ի փոխանցմամբ ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը լոնդոնյան ակումբը գլխավորել է 1996-2018 թվականներին:
Vesti.am