Foto

Բեյլն իր ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը որոշել է մնալ ակումբում:

«The Telegraph»-ի փոխանցմամբ՝ Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը երկուշաբթի զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի հետ: Իսպանացի մասնագետը վստահեցրել է Բեյլին, որ նա մեծ դեր է ունենալու թիմում Ռոնալդուի հեռանալուց հետո:

Լոպետեգին ուելսցուն հայտնել է, որ ինքը ֆուտբոլիստի խաղի մեծ երկրպագուն է ու հաջորդ մրցաշրջանում Բեյլը լինելու է թիմի հիմնական կազմի խաղացող:

Նախկինում նշվում էր, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Vesti.am