Foto

Խորվաթիայի հավաքականի հարձակվող Անտե Ռեբիչը մարել է հարազատ գյուղի բնակիչների վարկերը

Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Անտե Ռեբիչը մարել է հարազատ գյուղի բնակիչների վարկերը:  Այդ մասին հայտնել է «Vijesti»-ն, գրում է lenta.ru-ն:

«Նա մեծացել է Խորվաթիայի Սպլիտ քաղաքին մոտ գտնվող մի փոքրիկ գյուղում: Ռեբիչը երբեք չի մոռացել իր արմատները, թեև 19 տարեկանում տեղափոխվել է իտալական  «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբ: Մեկ անգամ Անտեն մարել է փոքրիկ բնակավայրի բոլոր 500 բնակիչների վարկերը», -ասել է Ռեբիչի ընկեր Լովրո Շինդիկը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին ԱԱ-2018-ի եզրափակչում Ֆրանսիան 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիայի ազգային հավաքականին:

Vesti.am