Foto

ԱՄՆ-ն պատրաստ է զիջումների գնալ այն երկրների համար, որոնք չեն հասցնի հրաժարվել իրանական նավթից

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է բացառություններ անել որոշ երկրների համար, որոնք չեն հասցնի հրաժարվել իրանական նավթից մինչև ամերիկյան պատժամիջոցների սահմանումը: Այդ մասին հայտնում է «Reuters»-ը:

«Մենք ուզում ենք կրճատել Իրանից նավթի ներմուծումը՝ հասցնելով զրոյի, բայց որոշ դեպքերում, եթե մարդիկ չկարողանան դա անել մեկ օրում, մենք կվերանայենք բացառությունները»,-ասել է Մնուչինը:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի կամ մեկ այլ երկրի դեմ, որոնք կշարունակեն նավթի գնումն Իրանից:

Vesti.am