Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,05 դոլարով՝ մինչև 74,45 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
«WTI» տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,05 դոլարով և կազմում 70.33 դոլար՝ մեկ բարելի դիմաց:









