Foto

Եվրահանձնաժողովի գինովցած ղեկավար Յունկերը գրեթե ընկել է Պորոշենկոյի վրա. տեսանյութ

Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը գրեթե ընկել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա: Այդ մասին հայտնում է polsatnews.pl լեհական լրատվականը:
Նկատենք, որ տեսարանը ֆիքսել են տեսախցիկներն ու տեսանյութը ներբեռնել համացանց:
Կարծիք կա, որ պաշտոնյան, ամենայն հավանականությամբ, հարբած է եղել, քանի որ հազիվ էր կանգնում ոտքի վրա և անընդհատ օրորվում էր:
Տեսանյութի վերջում երևում է, թե ինչպես Յունկերը չի կարողանում պահել հավասարակշռությունը և գրեթե ընկնում է իր հետևից քայլող Պորոշենկոյի վրա: Բացի այդ՝ Եվրահանձնաժողովի ղեկավարին անընդհատ ստիպված էին պահել աստիճաններըից իջնելիս:
Առաջին անգամ չէ, որ Յունկերին կասկածում են ալկոհոլի չարաշահման մեջ. անցյալ տարի ոչ սթափ վիճակում ներկայացել էր Ժնևում կայացած գագաթաժողովին, որտեղ անընդհատ բախվում էր մարդկանց և կահույքին: Իսկ ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում նա բավականին բարձր տրամադրությամբ համբուրում է քաղաքական գործիչներին և ապտակներ հասցնում նրանց դեմքին:
Vesti.am