«Նորֆոլկ» ընկերությունը լուծարման գործընթացում է: Այդ մասին հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Հաջորդ շաբաթ կավարտենք լուծարային ստուգման ակտը և մինչև ամսվա վերջ «Նորֆոլկն» ամբողջությամբ լուծարված կլինի»,-ասաց նա՝ հավելելով, որ Կառավարությունում առաջարկներ կան և «Նորֆոլկին» փոխարինելու է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն:
Դավիթ Անանյանը մանրամասնեց, որ այն ոչ թե ամբողջությամբ կրկնելու է «Նորֆոլկի» իրականացրած գործունեությունը, այլ պետք է լինի ուղղակի մաքսային միջնորդային ծառայություններ իրականացնող։
Նա նաև նշեց, որ «Նորֆոլկ» ընկերության դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, եթե պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվի։
«Պատճառված վնասի վերականգնումը նախատեսում ենք մինչև հուլիսի 20-ը։ Ի սկզբանե եղել է 7 մլն դրամ գումար, դրա մի մասն արդեն վերականգնվել է, 5 մլն դրամ գումարի չափի գումար կվերականգնվի մինչև հուլիսի 20-ը»,-տեղեկացրեց Դավիթ Անանյանը։
Vesti.am









