Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանին։
Այդ մասին տեղեկացնում են ՏԿԶՆ-ից: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են միջգերատեսչական համագործակցության խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շրջանակի ընդլայնման և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի իրավակարգավորումների կատարելագործման, տարածքների համաչափ զարգացման ու վարչատարածքային բարեփոխումների բնագավառում փորձի փոխանակման, երկու երկրների միջև ճանապարհային հաղորդակցության ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցերի։









