Foto

ԱԱ-2018. Ֆրանսիան հաղթեց Բելգիային և անցավ եզրափակիչ փուլ

Երեկ կայացավ ԱԱ-2018-ի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը:

Միմյանց դեմ էին մրցում Ֆրանսիայի և Բելգիայի ընտրանիները: Խաղն ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ Ֆրանսիայի:

Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չարձանագրվեցին: 50-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո, «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Սամուել Ումտիտին գրավեց բելգիացիների դարպասը: Չնայած` ընդունած գոլից հետո Բելգիան անդադար գրոհում էր, բելգիացիները չկարողացան փրկել խաղը:

Ֆրանսիայի ընտրանին վաստակեց եզրափակչի ուղեգիր, որտեղ կմրցի Անգլիա-Խորվաթիա զույգի հաղթողի հետ: