Foto

Քաղավիացիայի կոմիտեն նոր նախագահ ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 10-ի որոշմամբ՝ Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ: Նշանակման մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Տաթևիկ Ռեվազյանին նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»։