Բնապահպանության նախարարությունը կնախաձեռնի Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց։ Այդ մասին հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կանցկացվի մարզի մակարդակով, և որոշակի ժամանակահատվածում Հայաստանը կմիանա այն երկրներին, որտեղ մեկանգամյա օգտագործման պլաստիկն արգելվում է»։
Նախարարը նշեց, որ պլաստիկին այլընտրանք կառաջարկվի։
«Համայնքում, որտեղ միջոցառումներ կանենք, կտորե տոպրակներ կբաժանենք, պլաստիկ շշերի վերամշակում կանցկացնենք»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ծրագրի իրականացման համար ֆինանսավորում կա. «Ֆինանսավորում ունենք միջազգային գործընկերներից, բյուջեից ոչ մի լումա չենք վերցնելու»,-շարունակեց նա:
Vesti.am









