Foto

«Հայաստանը կուսումնասիրի Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը հանելու մասին տեղեկությունը». Aysor.am

Եթե ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին պաշտպանական սպառազինություն վաճառելու արգելքը, հաստատվի, ապա հայկական կողմի համապատասխան մարմինները կզբաղվեն այդ հարցով, Aysor.am-ին այդ մասին ասել է  ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ամեն դեպքում, ադրբեջանական կողմի նմանաբնույթ հայտարարություններին այդքան էլ լուրջ չէի վերաբերվի, իսկ եթե այս տեղեկատվության հաստատում լինի Ֆրանսիայի պետական կառույցների կամ խոշոր ընկերությունների կողմից, ապա Հայաստանի համապատասխան մարմինները կզբաղվեն այդ հարցով»,- ասել է Հովհաննիսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը: