Foto

Ֆրանսիան վերացրել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը

Ֆրանսիայի իշխանությունները վերացրել են Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ «AzeriDefence»-ին հղմամբ:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական ընկերությունները Ադրբեջանում կայանալիք «ADEX-2018» պաշտպանական 3-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու են լայն կազմով: Նշվում է, որ միջոցառումը տեղի է ունենալու սեպտեմբերի 25-27-ը:
Նկատենք, որ «ADEX-2018»-ին ներկայացվելու են նաև այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են՝ «MBDA Systems»-ը, «CIFAL Group»-ը, «Naval Group»-ը, «Airbus Defense»-ը, «Etienne Lacroix»-ը, «Nexter Systems»-ը, «Proengin», «Thales»-ը և այլն:
Vesti.am