Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտարարել է, որ կարիերան կշարունակի ճապոնական «Սագան Տոսու» ակումբում:
«Սագան Տոսուն» առաջին ակումբներից էր, որ հետաքրքրված էր ինձանով: Նրանք կարողացան համոզել ինձ տեղափոխվել Ճապոնիա, իրենց ակումբի թե՛ սպորտային, թե՛ անձնական նպատակաուղղվածության ու ծրագրերի շնորհիվ: Շատ եմ գնահատում այդ ամենը»,-ասել է Տորեսը:
Ֆուտբոլիստը դարձավ երկրորդ իսպանացին, ով այս տարի հանդես կգա Ճապոնիայում: Վերջերս «Վիսել Կոբե» ակումբի հետ պայմանագիր էր կնքել Անդրես Ինիեստան:
Vesti.am









