ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 14-ին Լոնդոնի 8 Northumberland Ave. էլիտար միջոցառումների սրահում մասնակցելու է «Հայերը ֆինանսների աշխարհում-ՀՖԱ» («Armenians in Finance - AIF») երկրորդ սեմինարին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետի օգնական Միքայել Նահապետյանը, ՀՖԱ միջոցառումների նպատակը աշխարհասփյուռ հայության պրոֆեսիոնալ ֆինանսիստների համախմբումն է և ինտեգրված համայնքի ստեղծումը: Բացի փոխվարչապետից սեմինարին մասնակցելու են ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Թալար Ղազանչյանը, RWZ հիմնադրամի բարերար գործընկեր Պիեռ Գյուրջյանը, FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը և «Granatus Ventures»-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը: Համաժողովներ կանցկացվեն ֆինանսական ոլորտին առնչվող թեմաներով:
Մասնավորապես՝ «Ներդրումները Հայաստանում» թեմայի շրջանակներում քննարկվելու են Հայաստանի ներկայիս բիզնես և ներդրումային մթնոլորտի բարենպաստությունը, ինչու և ինչպես է պետք ֆինանսավորել հայ գործարարներին, բարելավել ներդրումային դա՛տը, ինչպես նաև համայնքի ծանոթությունների ՛նորհիվ իրականացնել պլանավորված ներդրումային ծրագրերը:









