Նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «RT»-ն:
«Brent» տեսակի նավթի ֆյուչերսների սեպտեմբերյան մատակարարումներով աճել են 0.44 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 77.45 դոլարի:
«WTI» տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն աճել են 0.35 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 74.06 դոլար:









