Այսօր Ջերմուկ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղում ծանոթանում է Ամուլսարի խնդրին, լսում հանքավայրի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին, այժմ էլ քննարկում է ունենում հանքը շահագործող «Լիդիան» ընկրության ներկայացուցիչների հետ:
Նա հանքավայրի շահագործման դեմ բողոքող քաղաքցիներին ասաց, որ եթե հանքի շահագործման նախնական փուլում գտնվեինք, ապա երկրորդ կարծիք լինել չէր կարող:
«Եզրակացությունն ու որոշումն այն կլիներ, որ Ջերմուկի մոտ որևէ հանք ունենալ պետք չէ: Բայց մենք ունենք իրավիճակ, երբ հանքի շահագործման համար անհրաժեշտ գործի 80 տոկոսն արդեն արված է և արված է Հայաստտանի Հանրապետության կառավարության, այդ թվում` Ջերմուկ քաղաքի բնակչության, մեր բոլորիս համաձայնությամբ: Սա իրավիճակ է, որի հետ մենք պետք է հաշվի նստենք: Ցանկացած որոշում, որ մենք կայացնենք, պետք է լինի փաստերի հիման վրա»,- ասել է Փաշինյանը:
Vesti.am









