Լոս Անջելեսի դատարանը նշանակել է լեգենդար «Led Zeppelin» ռոք խմբի երաժիշտներ Ռոբերտ Պլանտի և Ջիմի Փեյջի դեմ դատի օրը: Մայիսի 10-ին արտիստները գրագողության մեղադրանքով կկանգնեն օրենքի առջև: «Spirit» ռոք խմբի անդամերի կարծիքով, աստղերն իրենցից են գողացել «Stairway to Heaven» երգը: Այս մասին հաղորդել է «Guardian»-ը:
Ավելի վաղը հաղորդվել էր, որ քիչ հայտնի «Spirit» խմբի ներկայացուցիչները, որոնք 1960-ականների վերջին մեկ բեմի վրա էին հանդես եկել «Led Zeppelin»-ի հետ, Փեյջին և Պլանտին մեղադրել են նրանում, որ «Ցեպպելինների» գլխավոր հիթ «Stairway to Heaven»-ը՝ «Spirit»-ի «Taurus» երգի պատճենն է: Վերջինս թողարկվել է «Led Zeppelin»-ի հիթից երեք տարի առաջ:
Դատավոր Գարի Քլաուզները խոստովանել է, որ երգերը նման են: «Led Zeppelin»-ի ներկայացուցիչներն ասում են, որ երկու երգերում էլ օգտագործված են նման ակորդներ, որոնց վրա կառուցվում են հարյուրավոր երգեր:
Թե ով է ճիշտ այս պատմության մեջ, հայտնի կդառնա մայիսի 10-ին:
Vesti.am
https://www.youtube.com/watch?time_continue=7&v=6hBLHkmBKDg https://www.youtube.com/watch?v=xd8AVbwB_6E