Foto

Թրամփը «հրամայել» է իջեցնել բենզինի գները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Նավթ արտահանող երկրների կազմակերպությանը (ՕՊԵԿ) նվազեցնել բենզինի գները: Այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր էջում:

«Բենզինի գինը թանկանում է, իսկ ՕՊԵԿ-ը գրեթե ոչինչ չի անում մեզ օգնելու համար: Նրանք գներն անընդհատ բարձրացնում են, մինչ ԱՄՆ-ն նրանց շատ անդամների պաշտպանում է շատ փոքր գումարի դիմաց,- գրել է ԱՄՆ նախագահն ու հորդորել,- «Անհապաղ իջեցրե՛ք գները»:

Vesti.am