Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու իրեն համարում է ՄԱԿ ԳՎ ամենափորձառու քաղաքական գործիչները։ Այդ մասին ասվում է «TRT» հեռուստաալիքին տված նրա հարցազրույցում։
«Ասեմ միանգամայն հստակ․․․ այս պահին ՄԱԿ ԳՎ-ում միայն երկու իսկապես փորձառու քաղաքական գործիչ կա, գուցե էլի ինչ-որ մեկը կա, բայց չեմ հիշում՝ դրանք են նախագահ Պուտինն ու ես։ Քանի որ երկուսս էլ եղել ենք և վարչապետ, և նախագահ։ Մենք շատ բանի ենք հասել, բայց առջեւում դեռ շատ անելիք կա»,- ասել է նա հարցազրույցում։
Էրդողանը նաև նշել է Ռուսաստանի ու Թուրքիայի հարթ համագործակցությունը սիրիական հարցի շուրջ։
Vesti.am









