Foto

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԱԺ-ն այսօր քվեարկում է երեկ քննարկած նախագծերը:

ԱԺ-ն քվեարկության դրեց Կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին  նախագիծն առաջին ընթերցմամբ  ընդունելու մասին հարցը:

Վարման կարգով հանդես եկավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և նշեց, որ իրենք մշտապես դեմ են արտահայտվել կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրմանը:

«Այսօր ևս մեր սկզբունքային դիրքորոշումը չենք փոխել: Այդուհանդերձ ներկայացված նախագիծը որոշակիորեն մեղմում է այն երիտասարդների  ֆինանսական  բեռը, որոնք ամսական աշխատավարձից վճարահանում են անում կուտակային ֆոնդին: Քննարկելով մեր գործընկերների հետ  մենք նախագծին կողմ կքվեարկենք՝ պայմանով, որ այդ թեմայով կշարունակենք քննարկումները Կառավարության հետ»,-նշեց նա:

ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ հայտարարեց, որ իրենք նախագծին կքվեարկեն ձեռնպահ:

«Այն նախկինի համեմատ բարելավում է պարունակում, բայց չի լուծում պարտադիր բաղադրիչի հարցը, որի դեմ պայքարել ենք տարիներ շարունակ»,-նշեց Ռուստամյանը: Նախագիծն ընդունեց 76 կող, 2 դեմ 6 ձեռնպահ ձայնով:

Vesti.am