Հնդկաստանում մկները բանկոմատում «տնավորվելով»՝ կրծել և ոչնչացրել են 1,23 մլն արժողությամբ թղթադրամ (ավելի քան 1,1 մլն ռուսական ռուբլի), հայտնում է «India Today»-ը։
Ինչպես փոխանցում է «РИА Новости»-ն՝ բանկոմատը խափանվել էր և դեռ մայիսի 20-ից չէր գործում։ Միայն մի քանի շաբաթ անց են բանկի աշխատակիցները որոշել բացել այն ու ստուգել։ Նրանք զարմանքով հայտնաբերել են, որ թղթադրամների մեծ մասը ոչնչացված է։ Իսկ այդ «ահաբեկչության հեղինակները», ինչպես իրենց աչքով տեսել են աշխատակիցները, փոքրիկ, չարաճճի կրծողներն են։
Բանկոմատում, ընդհանուր առմամբ, եղել է 2 մլն 948 հազար ռուփի։ Սարքը լցված է եղել 500 և 2000 ռուփիանոցներով։
Այժմ գործը քննում են իրավապահ մարմինները։









