Foto

Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել

Րոպեներ առաջ հրաժարական է տվել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ Մանվել Գրիգորյանի որդին:

Նա Facebook-ի իր անձնական էջում գրել է. «Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն սենսացիոն տեսանյութ էր հրապարակել, որտեղ բացահայտվում էր, թե բանակից ինչ յուրացումներ է կատարել Կարեն Գրիգորյանի հայրը՝ ԱԺ պատգամավոր, գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, որն այժմ ձերբակալված է՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով:

Vesti.am